National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2021
Շարունակվելու են Սեւանի մաքրման եւ անտառների վերականգնման աշխատանքները
1 / 1

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:  ՀՀ շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս  Պետրոսյանը հայտնել է, որ 2022 թվականին իր ղեկավարած գերատեսչությունն իրականացնելու է 6 ծրագիր` 22 միջոցառմամբ: «2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 մլրդ 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով: Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցման ծրագրերի» պայմանագրային ժամկետների ավարտով: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Միջոցառումների շրջանակում իրականացվելու են անտառվերականգնման աշխատանքներ` մոտ 130 հա չափով,  շարունակվելու է Սեւանա լճի մաքրումը,  կատարվելու են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ եւ այլն:  Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախարարության պահպանման ծախսերը նվազել են 5,8 տոկոսով, ինչը պայմանավորված է  ընթացիկ տարում 13 հաստիքի կրճատմամբ: Նախարարությունն այսօր ունի 215 միավոր  հաստիք, որոնցից մի քանիսը, որոնք թափուր են, առաջիկայում նախատեսվում է կրճատել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am